Ձեր գովազդն այստեղ

Վնասը շուկայականից ցածր են գնահատում, 46% տարբերությամբ սխալ հաշվարկ են անում, տուժող կողմին չեն լսում. քաղաքացին հիասթափված է «Ինգո Արմենիա»-ից

  • Feb 27, 2025

Ինգո Արմենիա, խորապես հիասթափված եմ. բազմիցս լսել էի, որ ապահովագրական ընկերությունների ու նաև վթարի ընթացքում ներգրավված այլ օղակների հետ գործ ունենալիս ավելի ուժեղ գլխացավանքի մեջ ես ընկնում, քան բուն վթարի ժամանակ, որ շուկայականից ցածր են գնահատում ու չեն լսում տուժող կողմին, բայց չէի պատկերացնում, որ այս աստիճան, ուստի չեմ կարող չկիսվել վատ փորձովս: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է օգտատեր Նանե Հովսեփյանը:

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կետերի վրա, որ գուցե մի օր ձեզ էլ պետք գան: Քանի որ ես վթարի արդյունքում մարմնական վնասվածքով տեղափոխվել էի հիվանդանոց (թեպետ նույն օրը դուրս գրվեցի), մոտ 2 ամիս տևեց մինչև 2 ստորագրությամբ եզրակացությունը հաստատվեց (նախնական 20-30 օրվա փոխարեն):

Պետք է անընդհատ զանգեք ու հետևեք, որ «մյուս շաբաթ պատրաստ կլինի»-ն գոնե 2-3 շաբաթից պատրաստ լինի, ձեզ մոտ, կամ ձեզ տեսակցության եկող հարազատին անպայման ասեք, որ մեծ գումար ունենա մոտը, հակառակ դեպքում՝ տուժածին շտապօգնությունով հիվանդանոց տանելու դեպքում պարզապես չեն կարող զննել:

Եթե անգամ մեքենան այն վիճակում է, որ վարելու ենթակա չէ, ու էվակուատորով տարվել է ոստիկանական հրապարակ, միևնույն է, այնտեղից «վերցնելիս» հակառակ կողմի էվակուատորի գումարը ոչ մի կերպ չի փոխհատուցվելու, չի փոխհատուցվելու էդ ամիսների ընթացքում մեքենան կորցնելու հետևանքով առաջացած տաքսիների ծախսը: Այս ամեն ինչը մի կողմ. կպատկերացնեի՞ք, որ Ինգո Ինշուրանսը մնացած հաշվարկներից ու գնահատումներից զատ, նաև 46% տարբերություն կունենա սովորական թվաբանության: Մի ամբողջ փոխհատուցման բաժին սխալ հաշվարկով էր արված, ու երբ բարեհամբույր կերպով ուզում ես հասկանալ՝ գուցե դու ես սխալ պատկերացնում ինչ-որ բան, լսում ես կիսամուննաթ պատասխան՝ «համաձայն չեք, բողոքարկեք» Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո»,- նշել է օգտատերը:

 

 

Մեկնաբանություն

Որոնում