«Դեռ այրվում է»,- այս մասին ինստագրամի իր էջում գրել է ամերիկաբնակ երգչուհի Արմինկան՝ հերթական հրապարակումն անելով ԱՄՆ-ի աղետալի հրդեհների մասին:
Նշենք, որ հունվարի 7-ից Հարավային Կալիֆորնիայում մոլեգնում են անտառային հրդեհները։ Հրդեհը տարածվել է Լոս Անջելեսի շրջաններում, ինչպես նաև Մալիբու և Սանտա Մոնիկա քաղաքներում։ Խոշոր աղետ է հայտարարվել:
Հայ հայտնիներից շատերն են իրենց կյանքը տեղափոխել ԱՄՆ:
Այս օրերին նրանք հրապարակումներ էին անում, այդպիսով պատմում իրենց ապրումների ու վիճակի մասին:
Մեկնաբանություններում շատերն են ԱՄՆ-ում կյանքը կառուցած հայտնիներին և ոչ միայն խորհուրդ տալիս ետ վերադառնալ հայրենիք: