Ձեր գովազդն այստեղ

Վաչեն չունի դերասանական կրթություն,հայտնվել է ֆիլմում,որը ստացավ գլխավոր մրցանակ.Արան և Մհերը`Օսկարի մասին

  • Mar 12, 2025

StarNews- ը հետևեց «Օձի լեզու» հաղորդման հերթական եթերին և առանձնացրեց հետաքրքիր մասեր։

Վաչե Թովմասյանի և նրա հաջողության մասին խոսելով` Արան նշեց.

«Իմ համար Վաչեն բացառիկ դեմքա, որովհետև էն Վաչեն, որը կա էկրանում, բեմում և էն Վաչեն, որի հետ զրուցում ես, երկու տարբեր մարդիկ են։Վաչեն վերջին տարիներին շատ խորացրել ու զարգացրել է իր անգլերենը։ Վաչեի օրինակը հաջողակ լինելու դասական նմուշա։Վաչեն չունի դերասանական կրթություն, սակայն հայտնվել է մի ֆիլմում, որը ստացավ գլխավոր մրցանակ»։

Մհեր Բաղդասարյանը մեկնաբանեց այսպես.

«Երևանի արվարձաններից մի երիտասարդ հայտնվել է նախ «32 ատամ»-ում, հետո «Վիտամին»-ի բեմում ու միաժամանակ հայտնվում է աշխարհի կարևորագույն մրցանակաբաշխության, կարևորագույն բեմում և ամենակարևոր անվանակարգի համար բարձրանում է բեմ և ստանում մրցանակ։ Սա հուշում է, որ անհավանական ոչինչ չկա»։

Մհերն ու Արան ցանկացան նաև անդրադառնալ  «Անորա»ֆիլմի բովանդակությանը։

Պատմության մեջ առաջին անգամ գլխավոր անվանակարգը՝ «Տարվա լավագույն ֆիլմ» ստացել է հայկական երկխոսություն ունեցող ֆիլմ։

Մհերի կարծիքով հայերը լավագույն կերպով ներկայացված չէին ֆիլմում, և այդ մտահոգությունը կիսում են շատերը.

«Ֆիլմում ներկայացված երկու հայի կերպարները մարմնավորում են կերպարներ, որոնք կախված են, ստրկամիտ են ռուսական կողմից, ինչը միանշանակ էդպես էլ ներկայացվածա։ Կան  մի քանի դրվագներ, որոնք, մեղմ ասած, ինձ անհանգստացնում են»։

«Անորա» ֆիլմը Մհերին դուր չի եկել, իսկ Արային դուր է եկել, որպես ժամանցային ֆիլմ,բայց ոչ որպես Օսկարի արժանի:

Մեկնաբանություն

Որոնում