Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման ՍԷՐ շարքում հյուր էին դերասան ամուսիններ՝ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
19 տարի ամուսնական կյանք… Ծովինարի համար սերը միանշանակ գործողություն է.
«Երկար տարիներ իրար հետ ենք, ամեն ինչ էլ կարա լինի։ Մեկ-մեկ բաժանվել էլ ես ուզում։Մեկ-մեկ ասում ես`վերջ, էլ ես չեմ դիմանա,բայց իրականում եթե նայես, դրա համար ոչինչ չի եղել։ Դու կին ես, աղջիկ ես, իրա մի հայացքից շատ հնարավոր է լացեմ մյուս սենյակում, նույնիսկ ինքը չիմանա և այդ պահին ասեմ` վերջ, բաժանվելու եմ, որ այդ հայացքով էլ չնայի. շատ դաժան հայացքներ ունի։
Նարեկի կարծիքով, երբ մարդ չի սիրում, ամեն մանրուք նկատում է.
«Գաղտնիքը սերն է։ Դու ուղղակի աշխատում ես էնպես անես, որ սիրես միշտ։ Երբ սիրում ես, չես ձանձրանում և սովորական չի դառնում»։
Երեխաների մասին խոսելով` Նարեկը ասաց,որ ամբողջ կյանքում երազել են աղջիկ ունենալ և տանն ունեցած կանացի էներգիայի և Ծովինարի` տանը միակ թույլ սեռը լինելու բացը երևի հետագայում կլրացնի հարսիկը։ Սակայն Ծովինար այն մտքին է, որ իրենք իրենց կյանքն ունեն և Աստվածաշնչյան թեմայով ասաց,որ որդին պետք է թողնի իր հորն ու մորը և գնա կնոջ հետ.
«Դա շատ նորմալ է, ես էդպես կապված չեմ, խանդոտ չեմ։ Հասկանում եմ, որ տղա երեխաներ են և մամայի բալիկներ չպետք է լինեն ու հենց էդպիսինն են։ Նարեկը շատ խիստ բարկանում է մեծ տղայիս վրա, նման դեպքեր շատ են լինում, որովհետև արդեն չափահաս տղա է։ Ես զանգում եմ իմ սկեսուրին։ Ասում եմ` Նարեկը Անրիի ձեռքից վերցրել ա հեռախոսը։ Ես ռիսկ չէի անի գնայի, ասեի` Նարեկ, դե տուր հեռախոսը, որովհետև նորից էդ հայացքին կհանդիպեի ու կարողա իմ ձեռքից էլ իմ հեռախոսը վերցներ։ Դրա համար ասեցի` ես գործ չունեմ։ Սկեսուր մայրիկս եկավ ու շատ հեշտ լուծեց էդ հարցը։Ես շատ բաներ իմ սկեսուրի միջոցով եմ անում։ Մենք դեռ չէինք ամուսնացել, բայց պատրաստվում էինք: Նարեկը ձեռքիցս քաշեց, ասեց ՝«իմ մաման միշտ ճիշտ է լինելու, ինչ ուզում է լինի, եթե մամանա, ուրեմն ինքը ճիշտա», ես ընդամենը ասեցի՝ «լավ»: Դու սկզբից ուրիշ մարդկանց տանն ես: Դեռ պետք է ադապտացվես, բայց դա երիտասարդ տարիքում շատ դժվար է։ Խնդիրս Նարեկի հետ էր, ոչ թե ընտանիքի անդամների։ Ես անսահման ազատ մարդ եմ։ Ազատությունս կորցրեցի լիովին։ Հանուն Նարեկի շատ բաներ զիջել եմ»։
Նարեկի խոսքով` ինքն էլ շատ զոհաբերությունների է գնացել հանուն ընտանիքի.
«Երբեք ոչ մեկի հետ համբուրված չկամ՝ ֆիլմում։ Ինքը դեմ չի, բայց ես չեմ անի։ Իմ շուրթերին պիտի կպնի միայն իմ կինը։ Շատ-շատ զոհաբերությունների գնացել եմ»։
Զույգը կյանքում ունեցել է բարդ շրջան.
«Մի պիրիուդ կար, որ համարյա գումար էլ չունեինք, երբ Անրիս նոր էր ծնվել։ Երշիկը դնում էինք, սպասում երեխեն ուտի, հետո ինչ մնում էր, նոր մենք էինք ուտում»։