Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում բժիշկներն արեցին անհնարինը… Լուիզա Ներսիսյանը խոսել է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

  • Nov 20, 2024

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ինստագրամյան իր էջում իր շնորհակալական խոսքն է հղել`գրելով հետևյալը.

«Հարգելի բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր՝ Արմեն Մուրադյան

Շնորհակալություն Ձեզ և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բուժանձնակազմին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր մայրապետներին և բուժքույրերին, ովքեր իրենց հոգատարությամբ ու նվիրվածությամբ մշտապես մեր կողքին էին։
Ձեր անձնակազմը ոչ միայն բարձրակարգ մասնագետներից է բաղկացած, այլև սրտացավ ու անմնացորդ նվիրումով մարդկանցից, որոնց աջակցությունն անգնահատելի է։ Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում, Ձեր գլխավորությամբ՝ բարձրակարգ մասնագետներից ձևավորված անձնակազմը, արեց անհնարինը և մեզ համար իսկական հույսի և վստահության աղբյուր հանդիսացավ: Շնորհակալություն բոլորիդ՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային հրաշք տեսակի
համար։

Հարգանքներով՝
Լուիզա Ներսիսյան»:

Հիշեցնենք, որ հուլիսին Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել հայտնի դերասանի հետ ու գրել.

«Ջերմ, անկասկած աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի արտիստ Հրանտ Թոխատյանի առողջության համար: Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է: Հենց այդ մեկ արդարի աղոթքով է ամեն ինչ լինում»։

Մեկնաբանություն

Որոնում