Երեկ Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխության 67-րդ արարողությունը, որին ներկա էին ոլորտի ամենակարկառուն դեմքերը:
Նրանցից շատերն, հերթական անգամ, ապշեցրել են իրենց ընտրած ու ներկայացած զգեստով, սակայն նրանցից Քանյե Ուեսթի կնոջ`Բիանկա Սենզորիի կերպարը, թերևս, ամենացնցողն էր:
Նա կրում էր մուշտակ,որը տեսախցիկների առջև հանելով`ցույց է տվել ամբողջովին մերկ մարմինը, ինչն էլ պարծենալու ու հպարտանալու առիթ է հանդիսացել ամուսնու համար:
Այս կադրերից հետո ռուսաստանաբնակ հայ հայտնի հումորիստ, հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն ու կինը`Ժաննա Լևինան, ներկայացրել են տվյալ կադրերի իրենց տարբերակը: Ինչպես Ժաննան է նշել`հայ տղամարդու կինը գիտի ամուսնուն պարծեցնելու ձևը, այն է`մուշտակի ներսից ոչ թե մերկ մարմինն, այլ ևս մեկ մուշտակ ցուցադրելը:
View this post on Instagram