Ձեր գովազդն այստեղ

Որքան է մեծացել Վարդուհի Վարդանյանի թոռնիկը`փոքրիկ Վարդուհին. լուսանկարներ

  • Jan 25, 2025

Սիրված երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նորաստեղծ ընտանիքը շատ է քննարկվել հանրության կողմից։ Նրանք իսկապես սիրված են հանրության կողմից: Ռուբենի կինը`Մերին հաճախ է դստեր մասնակցությամբ հրապարակումներ անում,դե իսկ վերջին հրապարակումներում երևում է`որքան է մեծացել փոքրիկ Վարդուհին, իսկ փոքրիկի մայրիկը բավականին նիհարել ու էլ ավելի գեղեցկացել է:

Հավելենք, որ վերջերս «Իմացիր ավելին» հաղորդումն անդրադարձել  էր Վարդուհի Վարդանյանին։

StarNews-ը հետևել էր հաղորդմանը։

Հաղորդմանը ներկա էր Վարդուհու որդին` Ռուբենը`կնոջ և դստեր հետ: Ռուբենն առաջին անգամ խոսել էր մայրիկի կորստի և դստեր անվան մասին:

«Ես միշտ երազել եմ, որ աղջիկ ունենամ և անունը դնեմ մայրիկիս պատվին՝ Վարդուհի։ Այդպես էլ եղավ։ Փոքր տարիքից աղջկաս մոտ նկատվում է երաժշտական լսողությունը: Ես շատ ուրախ կլինեմ, որ նույն ուղով գնա։ Երևի վերջին հիշողությունս կլինի այն, որ դասից եկա տուն ուզում էի առանց պայուսակս հանելու նստել ու համակարգչով խաղալ՝ նա չէր սիրում։Պետք է գայի հաց ուտեի, նոր խաղայի։ Վերջին հիշողությունս դա էր, որ ջղայնացավ վրաս։ Իհարկե,  փորձում եմ միայն լավը հիշել»,-նշել էր Ռուբենը:

Մեկնաբանություն

Որոնում