Երազել եմ, որ աղջիկ ունենամ ու անունը դնեմ մայրիկիս պատվին. Վարդուհի Վարդանյանի որդու հուզիչ խոսքը`մայրիկի մասին

  • Nov 23, 2024

Վերջերս «Իմացիր ավելին» հաղորդումն անդրադարձել  էր Վարդուհի Վարդանյանին։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

2006թ հոկտեմբերի 15-ն էր Սևան-Մարտունի մայրուղու վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում .ղեկին մեր ժամանակների ամենավառ ու սիրելի աստղերից էր Վարդուհի Վարդանյանը։ Անձրևից ու մառախուղից անանցանելի դարձած ճանապարհին Վարդուհին չի նկատում շրջադարձն, ու կատարվում է սարսափելին. ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվում։

Նրան ճանաչողներն ու մտերիմները գիտեն, որ շռայլ էր սիրո մեջ և զուսպ` մարդկանց նեղացնելու հարցում։ Չափազանց զգայուն էր, ուներ փխրուն սիրտ։ Երևի թե հենց այդ բաց ու փխրուն ներաշխարհն էր, որ Վարդուհի Վարդանյանը նախորօք զգացել էր սեփական մահը։

Վարդուհու քույրը պատմում է.

«Կանխատեսում չի ունեցել, ամեն դեպքում մեզանից ոչ մեկ չի իմացել, բայց նայելով Արթուր Գրիգորյանի հաղորդաշարը` մեզ համար շատ զարմանալի հարցազրույց էր և հարցերի պատասխաններ։Մենք իրենից չէինք սպասում, որ ինքը նման պատասխաններ պետք է տար։ Հարցնում է Արթուր Գրիգորյանը՝ «ճակատագրին հավատո՞ւմ եք » ասում է՝ «չգիտեմ, ջնջվել է ճակատիցս ճակատագիրը»։ Նմանատիպ հարցեր են, որոնք որ Արթուր  Գրիգորյանի հաղորդման ֆորմատի մեջ էլ չէր։ Ամեն դեպքում հարցաշարը մեզ համար անսպասելի էր, առավելևս՝ պատասխանները»։

Հաղորդմանը ներկա էր Վարդուհու որդին` Ռուբենը`կնոջ և դստեր հետ: Ռուբենն առաջին անգամ խոսեց մայրիկի կորստի և դստեր անվան մասին:

«Ես միշտ երազել եմ, որ աղջիկ ունենամ և անունը դնեմ մայրիկիս պատվին՝ Վարդուհի։ Այդպես էլ եղավ։ Փոքր տարիքից աղջկաս մոտ նկատվում է երաժշտական լսողությունը: Ես շատ ուրախ կլինեմ, որ նույն ուղով գնա։ Երևի վերջին հիշողությունս կլինի այն, որ դասից եկա տուն ուզում էի առանց պայուսակս հանելու նստել ու համակարգչով խաղալ՝ նա չէր սիրում։Պետք է գայի հաց ուտեի, նոր խաղայի։ Վերջին հիշողությունս դա էր, որ ջղայնացավ վրաս։ Իհարկե,  փորձում եմ միայն լավը հիշել»,-նշեց Ռուբենը:

 

Մեկնաբանություն

Որոնում