Երեկ սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի որդու`Ալենի ծննդյան տարեդարձն էր: Ալենը դարձավ 19 տարեկան: Երիտասարդ տղան ծնունդը նշել է ընտանեկան շրջապատում ու փչել իր տոնական տորթի մոմերը, որի վրա, ի դեպ, հենց ինքն է:
Հավելենք, որ նախորդ տարեվերջին համացանցի ամենացավալի լուրերից մեկը սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահն էր: Մարդիկ արտասվում էին և չէին հավատում իրականությանը:
Երգչի մահվան անժամանակ լուրը Հայաստան բերեց նաև նրա որդուն,ում շատերը առաջին անգամ էին տեսնում:
Ալենը Արայի և նրա առաջին կնոջ`Մերսեդեսի որդին է: Մերսեդեսը հաճախ է հրապարակում որդու մասնակցությամբ կադրեր: Ալենն իսկապես անչափ նման է հայրիկին: