Ձեր գովազդն այստեղ

Սոնան ինձ խանդումա… Սամվել Թոփալյանը`կնոջ խանդի, հոր կարոտի մասին և ոչ միայն

  • Jan 29, 2025

«Սրտի տանիքներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր Սամվել Թոփալյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Վերջին շրջանում շատերը ցավ են ապրում «Գոյ» թատրոնի համար և պայքարում։ Թոփալյանն այն դերասաններից էր, ով ցուրտ գիշերներին հերթապահում էր, չէր քնում և պայքարում «Գոյ»-ի կյանքի համար։ Այս մասին նա խոսեց.

«Դատական պրոցես է գնում՝«կասկածելի դատական», որովհետև անդադար ձգձգվում է։ Հիմքում, դրա տակ ոչ մի լավ բան չես տեսնում, որովհետև ֆիքսում ես` ովքեր են կանգնած. իրենցից լավ բան դեպի քեզ չես սպասի»։

Դերասանը խոսեց կնոջ մասին և փաստեց ,որ իր կյանքի շարժիչ ուժն է.

«Իմ պարագայում բախտս բերեց։ Հաճախ ինքը կողքից հուշում է`սա կարելի է անել ,նա անել։ Այո, նա իմ կյանքի շարժիչ ուժն է։ Արժևորում եմ նրա հոգատարությունը` ոչ միայն իմ, այլ իմ ծնողի, իմ քրոջ, ընկերների նկատմամբ: Տանը ջերմություն և ճիշտ մթնոլորտ ստեղծելու ունակություն նա ունի»։

Սոնան և Սամվել…  Կա՞ խանդ հարաբերությունների մեջ.

«Սոնան ինձ խանդում է իհարկե, ես ՝չէ։Ես խանդելու առիթ երևի տվել եմ»։

Սամվել Թոփալյանը խոսեց հոր կարոտի մասին. 

«Ամենաշատը կարոտել եմ այն ջերմությանը, որն առանց խոսքի ինքը ինձ տվելա։ Այդ ջերմությանը շատ եմ կարոտել»։

Մեկնաբանություն

Որոնում