Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի հարսի`Ինգայի ծննդյան տարեդարձն է: Այդ առիթով Շողերինան`Ալեքսանյանի կինը, ջերմ շնորհավորանք է գրել հարսին:
«Մաղթում եմ քեզ բարի տարեդարձ: Վայելիր քո հատուկօրը: Սիրում եմ քեզ շատ»,- գրել է Շողերինան:
Նշենք, որ գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ`Շողերինայի ծննդյան տարեդարձին նրա հարսը`Ինգան, ևս ջերմ շնորհավորանք էր հղել սկեսուրին:
«Ծնունդդ շնորհավոր, մեր մամա»,- գրել էր Ինգան:
Նշենք, որ նախորդ տարեվերջին StarNews-ը ներկայացրել էր Սամվել Ալեքսանյանի որդու`Դուբայում կայացած հարսանիքի կադրերը: Այս հարսանիքի կադրերը`ի տարբերություն այս ընտանիքի նախորդ հարսանիքների, ավելի քիչ էին տարածվում:
Հետաքրքրականն այն է, որ նախկին դեպքերում համացանցում տարածվում էին խնամիների ով լինելը, սակայն այս անգամ կարծես թե տեղեկություններ չկան`Ալեքսանյանի հարսի ընտանիքի և հնարավոր օլիգարխիկ բարեկամների մասին:
Ինչևէ, հետևելով նրա հարսանեկան լուսանկարներին և կերպարին` ակնհայտ երևում էր, որ Սամվել Ալեքսանյանի հարսի`Ինգայի ճաշակը տարբերվում է իր «տալերի» ճաշակից, նա նախընտրել էր առանց քարերի ու փայլերի, ավելի յուրօրինակ և արիստոկրատ հարսանեկան զգեստ ու կերպար: