Արդեն մի քանի օր էր, ինչ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մարդիկ դուրս էին եկել քայլերթի։
Երեկ նրանք 17:00-ին զբաղեցրել էին ողջ Հանրապետության հրապարակը:
Արդեն տեղեկացրել ենք, որ շատ հայ հայտնիներ իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին։
Անաիս Սարդարյանը ևս այստեղ էր և կադրեր էր հրապարակել լեփ-լեցուն հրապարակից:
«Վերջապես ատելությունը կվերանա իմ երկրից»,- գրել էր Անաիսը`հրապարակելով կադրեր հրապարակից:
Արդեն ավելի ուշ`դերասանուհին քննադատողներին խոսք էր հղել.
«Եկեք էսքան մարդու մորթեք, թե ինչա չեն կիսում ձեր անհայրենիք կարծիքները»: