Ձեր գովազդն այստեղ

10 տարի առաջ այս օրը իմ սիրտը սկսեց ուրիշ ձև բաբախել. Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը`մայրիկի մաhվան օրը

  • Jan 29, 2025

Այսօր դերասան Ռաֆայել Երանոսյանի մայրիկի մահվան տարելիցն է: Այս առիթով դերասանը հրապարակել է մայրիկի լուսանկարն ու գրել.

«Ուղիղ 10 տարի առաջ այս օրը 29.01.15… 06:45 իմ սիրտը սկսեց ուրիշ ձև բաբախել… Մամ»:

Նշենք նաև, որ դերասանն իր մայրիկի ծննդյան օրը հուզիչ գրառում էր կատարել.

«Ու՞մ պատմեմ երազանքներիս մասին,
Ու՞մ հետ կիսվեմ իմ հաջողություններով,
Ու՞մ առաջ հաշվետու լինեմ,կրկնվող սխալներիս համար,
Եվ ու՞մ հոգու անդունդի մեջ ներում գտնեմ․․․
Ու՞մ մոտ տրտնջամ դեմքիս ժպտացող, բայց մեջքից հարվածող «ոխերիմ բարեկամից»
Ու՞մ ասեմ՝
«-Կներես,քո արցունքներն իմ բացթողումներն էին»։
Մամ․․․իմ առաջին բառ, իմ վերջին հույս և իմ հավերժ կարոտ․․․․ Երկնային ծնունդդ շնորհավոր ՄԱՄ»:

Մեկնաբանություն

Որոնում