Ձեր գովազդն այստեղ

«Ես ասացի`ԱՅՈ»… Գաբի Գալոյանը նշանադրվել է. որքան շքեղ է նրա մատանին

  • Dec 25, 2024

Երգչուհի Գաբի Գալոյանը, ում անձնականի մասին այս տարիների ընթացքում շատ քիչ է խոսվել, երեկ նշանադրվել է: StarNews -ը ներկայացնում է երգչուհու շքեղ ամուսնական մատանին ու շնորհավորում ուրախալի լուրի առթիվ:

Հավելենք, որ վերջերս Գաբի Գալոյանը վերսկսել էր իր ակտիվությունն ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում: StarNews-ը ներկայացրել էր նրա նոր լուսանկարները, որտեղ երգչուհին սեքսուալ տեսք ուներ:

Նշենք, որ կար ժամանակ, երբ Գաբին խոստովանել էր, որ չի կարողանում երգել:

Նա բեմում արված նկարներ էր հրապարակել և գրել.

«Ես վեց տարեկանից բեմի վրա եմ ու երբեք էսպիսի էտապ չի եղել, որ չկարողանամ երգել. պատերազմը ջախջախեց մեզ բառիս բուն իմաստով…

Հուսամ ինձ կօգնեք,  ստիմուլ և ուժ կտաք նորից բեմ վերադառնալու, նաև կհուշեք,  թե որ ժանրում եք ինձ ուզում տեսնել՝ ժողովրդակա՞ն, թե՞ կրկին փոփ»:

Մեկնաբանություն

Որոնում