Մհեր Բաղդասարյանն այս օրերին Երևանում է: Հաղորդավարն իր Tet a Tet հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին: Նրանք անկեղծ զրույց են ունեցել, ինչին հետևել է StarNews-ը:
Հաղորդման ընթացքում Մհերը նշեց, որ Անահիտենց սերնդի համար ամենադժվարն է լինել ոլորտում, քանի որ նրանք չափազանց անցումային շրջանում են իրենց մասնագիտությունն ընտրել, նրանք միևնույն բեմում են եղել Գալյա Նովենցի հետ, և միևնույն սիթքոմում են նկարահանվել Մագա Հարությունյանի հետ.
«Սովորաբար սերնդափոխությունն ու ոլորտի փոփոխությունը աստիճանաբար է լինում, Ձեր դեպքում դուք համ տեսել եք Գալյա Նովենցին և մի բեմում եք եղել նրա հետ, համ նկարահանվում եք Մագա Հարությունյանի հետ սիթքոմերում,և երկուսն էլ Վիքիպեդիայում դերասանուհի են:Հիմա ինչպես անել, որ չթքեթ Ձեր սովորածի վրա, բայց միևնույն ժամանակ լինեք ոլորտում», հարցադրումով ներկայացավ Մհերը:
Անահիտը նշեց, որ սովորել է Սոս Սարգսյանի կուրսում, տեսել վարպետին և լսել իր խոսքը, և այո, այսօր նկարահանվում եմ շատ մարդկանց հետ, ովքեր Տիկ Տոկից են ու դերասան չեն մասնագիտությամբ: Նախ ասեմ, որ դա զայրացնումա ինձ, որ մարդ մասնագետ չի ու զբաղվումա էդ գործով: Ասել, որ դա չպիտի լինի, ուղղակի իրավունք չունեմ, որովհետև աշխարհնա դրան գնացել: Եթե մարդը հասելա նրան, որ իրան հետևում են, իր պահանջը կա, և պահանջից ելնելով իրեն կանչում են, դու պիտի հարմարվես դրան ու գնալ առաջ: Փորձում ես հարմարվել ու հասկանալ, որ ուրիշ ելք չունես: Բա ի՞նչ անես»: