«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր Նաիրա Գյուրջինյանը։
StarNews-ը հետևեց զրույցին և որի ընթացքում խոսվեց նաև ամուսնության մասին, որից հետո Նաիրան ունեցել է 2 աղջիկ՝ Ադրիանան և Աննան։
Երկրորդ աղջկա ծնունդից շատ չանցած` ամուսինը թողեց ընտունիքն ու մեկնեց Միացյալ Նահանգներ։ Երկու աղջիկների խնամքն ու դաստիրակությունը մնաց Նաիրա Գյուրջինյանի ուսերին ։ Մեծացրեց, ուսման տվեց ու ամուսնացրեց։ Այդ ճանապարհը հեշտ չէր, բայց իր առաքելությունն էր։ Մեղադրանքներ նախկին ամուսնու նկատմամբ չկան և չի էլ եղել արգելքներ, որ հանդիպի աղջիկների հետ.
«Ես, որ հասկացա պետք է մենակ մեծացնեմ, դա դարձրեց ինձ ավելի ուժեղ։ Ես հասկացա, որ կանգնելու իրավունք չունեմ և պետք է շարժվեմ առաջ։ Ես այսօր ունեմ ամեն ինչ, ինչի մասին երազել եմ ունեմ։ Չունեմ անգամ ոչ մի մեղադրանք։ ԱՄՆ-ում աղջկաս տանը, որ հանդիպեցինք, ինքը ինչ-որ բան ասեց…Ես ասեցի` շատ շնորհակալ եմ քեզ, որ դարձա այն, ինչ հիմա կամ»։
Նաիրա Գյուրջինյանի հայրը ամեն կերպ դստերն օգնել ու միշտ նրա ճանապարհի ուղեկիցն է եղել։ Երկար տարիներ հոր հետ ապրելուց հետո սակայն նաև հորը կորցրեց.
«Մայրիկիս գնալը շատ անսպասելի էր մեզ համար, որովհետև 6 ամիս տևեց ողջ պրոցեսը։ Ես այդ ժամանակ ունեցա իմ երկրորդ աղջկան ու ահավոր զբաղված էի։ Այնքան անսպասելի էր իմ համար, որ ես պետք է երեխաներին կնքեի ու անընդհատ սպասում էի, որ հիմա մայրիկս կլավանա և մենք այդ կնունքը կանենք։ Ես համոզված էի, որ վիրահատությունից հետո ոտքի կկանգնի,բայց … Իհարկե մայրիկս երեխաներիս կնունքը չտեսավ։ Ընդամենը 64 տարեկան էր, ու ես արդեն տեղափոխվեցի հայրիկիս մոտ ապրելու, որ մենակ չմնա։ Մինչև հորս վերջին վարկյանները միասին էինք: Մինչև այսօր ես մեծ մարդ եմ, բայց իմ ուղեղը չի ընկալում, որ իմ հայրը չկա։նՄտածում եմ գործից կգամ ինքը ինչպես միշտ ինձ կսպասի մի փոքրիկ սեղան գցած ու կասի ամեն անգամվա նման՝ « դու մի փոքր մի բան կեր հետո գործերդ կանես»։ Անգամ տուն գալուց բանալիներս եմ մոռանում պայուսակից հանեմ, որ դուռը բացեմ։ Այդ սպասողական վիճակը կա, որ պապան հիմա դուռը կբացի։ Կապ չունի` քանի տարեկան էր ինքը։ Շատ եմ ափսոսում, որովհետև կուզենայի, որ գոնե մի քիչ էլ մնար հետս»։
Հաղորդման վերջում Նաիրա Գյուրջինյանը խոսեց երազելու կարևորությունից.
«Ես մտածում եմ, որ կյանքն ավարտվում է այն վայրկյանին, երբ դադարում ես երազել։ Այդ ունակությունը երազելու, կապ չունի`ինչի մասին, պետք է մնա կյանքումդ քո հետ մինչև վերջին վայրկյանը։ Կյանքը դառնում է անիմաստ և ավարտվում է այն ժամանակ, երբ մենք դադարում ենք երազել՝ ուղղակի երազեք…»։