Լրագրող, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը և Դավիթ Միրոյանը՝ Ռեփեր Դավոն, արդեն 4 տարի է, ինչ մշտական բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։
Սոնան շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ինստագրամյան հարթակում, որտեղ հոլովակների միջոցով պատմում է ԱՄՆ-ի կյանքի մասին, ներկայացնում վատ ու լավ կողմերը։
Սակայն այս անգամ Սոնան բոլորովին այլ բովանդակությամբ տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ սպասում են իրենց առաջնեկին։
«Մեր նորությունը»,- հոլովակին կից գրել էր Սոնան։
Հավելենք նաև, որ զույգն ամուսնացել է 2018 թվականին։
StarNews-ը շնորհավորում է`մաղթելով առողջ բալիկ: