Ձեր գովազդն այստեղ

Երբեք չեմ մոռանա, ես անջնջելի ցավ ունեմ, հիշում ու պահանջում եմ.հայ հայտնիների «պատասխանը»` Նիկոլ Փաշինյանին

  • Jan 29, 2025

Այսօր վաղ առավոտից մի շարք հայտնիներ իրենց ինստագրամյան էջում հրապարակել են սթորիներ`այդպիսով «պատասխան» տալով շվեցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որն  իրարանցում էր առաջացրել համացանցում:

Երգիչ Թաթա Սիմոնյանը տարածել է իր «Երանի» տեսահոլովակն ու գրել. «Իմ նախնիներն Արևմտյան Հայաստանից են»:

Երգիչ Սարոն Ցեղասպանությունը հիշատակող լուսանկար է տարածել`գրելով հետևյալը.

«Ես հայ եմ, ունեմ անջնջելի ցավ և այն անժխտելի է»:

Երգիչ Արկադի Դումիկյանը ևս անդրադարձել է թեմային.

«Սա իմ ժողովրդի պատմությունն է, սա իմ պատմությունն է, երբեք չեմ մոռանա…»:

Երգիչ Արտաշ Ասատրյանն էլ իր`Ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակն է տարածել ու  այդպիսով միացել մյուս հայտնիներին:

Երգչուհի Սոնա Ռուբենյանը տարածել է տեսանյութ`որտեղ ասում է.

«Թուրքը մեր դարավոր թշնամին է, իսկ թշնամու հետ չեն բարեկամանում: Հիշում ու պահանջում ենք»:

Մեկնաբանություն

Որոնում