Շոումեն, պրոդյուսեր Արամ Մելիքյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա իր վերջին հրապարակումներում ցույց է տալիս իր ընտանիքի հանգիստը`Վրաստանում:
Արամի հետ է նաև եղբոր ընտանիքը: Նրանք մի մեծ թիմով հիանալի ժամանակ են անցկացնում այստեղ ու պարբերաբար հրապարակումներ անում ընթացքից:
Հիշեցնենք նաև, որ Արամի կինը գտնվում է հղիության 2-րդ եռամսյակում: Շոումենն ավելի վաղ պատմել էր կնոջ`հղիության անհնար լինելու,բժիշկների արգելքի մասին:
«Սա ամենաֆանտաստիկ համալրումն է, որ կարող էի սպասել կամ չսպասել։ Ես Հայաստանում չէի, երբ վերադարձա, ասացի՝ Լիլ, մենք բալիկի՞ ենք սպասում, դեմքի արտահայտությունը փոխեց, ասաց՝ չէ, ինչի՞։ Այդ ժամանակ ինքը դեռ հստակ չգիտեր։ Անցնում է 5 օր ասում է՝ քեզ փետրվարի 23-ի համար նվեր ունեմ։ Բերեցին, բացեցին, ճիշտն ասած՝ չեմ կարող բացատրել այդ զգացողությունները։ Անրիի ծնունդը եղել է հրաշք, ամեն ինչ ու խնդիրներն էլ այդտեղից են սկսվել։
Անրիի ծնունդը եղել է կեսարյան, մեծ դժվարությամբ է եղել։ Պարզվում է, որ մեծ խնդիրներ են սկսվում, վիրահատություն, միջամտություններ։ Այդ ընթացքում Լիլիթի մոտ են խնդիրներ առաջանում և ասում են՝ մոտակա մի որոշ ժամանակ չի կարելի հղիանալ։ 2015 թվականին իմացանք, որ բալիկ ենք սպասում , բայց, ցավոք, դրանից 5 ու կես ամիս անց,համարյա 6 ամսական էր, շատ ծանր էր, երբ որ Լիլոյի բժիշկը զանգում ասում է մի հատ շուտ արի Արամ, ես ձայնից հասկացա, որ մի բան այն չի։ Գնացի տեսա Լիլոն լացումա, ահավոր սարսափեցի այդ պրոցեսից ու բժշկուհին էլ էր լացում, ասաց՝ հնարավոր չի պտուղը պահել, պետք է շտապ հեռացնել, շատ վտանգավոր է։ 3 ամիս անց նորից Լիլոն հղիացավ ու վիժում եղավ»։