Ֆրանսիայում Կաննի միջազգային 77-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում նախորդ շաբաթ կայացավ ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմ, որում ներգրավված են նաև հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։ Դե իսկ րոպեներ առաջ հայազգի դերասանների մասնակցությամբ ֆիլմը ստացավ գլխավոր մրցանակը`«Ոսկե արմավենին»:
Այս լուրին արձագանքել է Վաչեի ընկերը`Արամ MP3-ը:
«Գրում եմ ու չեմ հավատում գրածիս:Վաչեի մասնակցությամբ Anora ֆիլմը Կաննում վերցրեց լավագույն մրցանակը:
2024 Cannes Plame d’Or
աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա»:
Նշենք, նախորդ շաբաթ`պրեմիերայից հետո, ողջ համացանցն իր ջերմ խոսքերն էր հղում և շնորհավորում Վաչեին`նշելով, որ սա պատմական փաստ է:
«Վաչ ջան, ուրախությունից ու հպարտությունից գոռում եմ»,- գրել էր Արամ MP3-ը ֆեյսբուքյան իր էջում:
«Հպարտ եմ, ահավոր, անասելի ուրախ,ապրես, շնորհավոր, ախպերս»,- գրել էր Վաչեի ընկեր, ռեժիսոր Արման Սարգսյանը:
Նշենք, որ ֆիլմում Անորան՝ Բրուքլինից երիտասարդ մարմնավաճառուհին, ստանում է հնարավորություն «Մոխրոտի» պատմվածքն իր կյանքում ապրելու, երբ հանդիպում է օլիգարխի որդու և ամուսնանում նրա հետ: Երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա «հեքիաթը» վտանգի տակ է հայտնվում, քանի որ ծնողները մեկնում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար: