Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանի տանն այսօր տոն է: Դերասանուհու մայրիկի ծնունդն է, ինչի առթիվ ընտանիքը մայրիկին անակնկալ սերենադ է մատուցել, շքեղ ծաղիկներ և ուրախ ակնթարթներ: Դերասանուհին ինքը կիսվել է մի քանի կադրով, շնորհավորել մայրիկի ծնունդն ու ցույց տվել երեկոյի հետաքրքիր կադրերը:
Նշենք, որ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ ու թեև նա բազմիցս նշել է, որ այլևս չի նկարահանվելու հեռուստասերիալներում, միևնույնն է, հետաքրքրությունը նրա անձի շուրջ դեռ պահպանվում է։
Փոխարենը՝ Ռոզան այժմ ակտիվորեն վարում է ինստագրամյան իր էջը, հաճախ է գովազդով զբաղվում ու կիսվում լուսանկարներով ու տեսանյութերով։
Հետևորդների հետ անմիջական շփումը պահպանելու նպատակով դերասանուհին պարբերաբար ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպում։