Այսօր Հայաստանի Հանրապետությունում հնչեց «Վերջին զանգ»-ը: Ուսուցիչներին ու դպրոցին հրաժեշտ տվեցին մի ընտանիք դարձած մարդիկ:
Առաջին անգամ Արցախի Հանրապետության դպրոցներում չհնչեց դպրոցական վերջին զանգը։ Դպրոցների դռները փակ էին, Արցախը՝ բռնազավթված։
Հայ հայտնիներից շատերի երեխաներն էլ այսօր հրաժեշտ տվեցին դպրոցին:
Հրանտ Թոխատյան և Լուիզա Ներսիսյան աստղային ընտանիքի համար այսօր կարևոր օր էր՝ Լիլիթն ավարտում էր դպրոցը։
Այդ մասին երիտասարդ դերասանուհին հայտնել էր իր ինստագրամյան էջում.
«Վերջ… հուզվել էի» ,- հոլովակին կից գրել էր Թոխատյանի դուստրը։
Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդին՝ Ալբերտոն ևս այսօր ավարտեց դպրոցը։
Ծնողները մի քանի հրապարակում են արել՝ շնորհավորելով իրենց որդուն և ոչ միայն նրան։
Ավո Ադամյանի որդին ևս ավարտեց դպրոցը:
«Աստված օրհնի ամեն քայլդ, Գրիգ ջան»,- գրել էր երգիչը` որդու հետ համատեղ լուսանկարին կից:
Արամ Մելիքյանի դուստրը`Ստելլան, հրաժեշտ տվեց դպրոցական կյանքին և պատրաստվում է գնալ քոլեջ: