«Երեք օր առաջ լույս աշխարհ եկավ իմ կյանքին գույն հաղորդող մյուս հրաշքը` Նարեկիս քույրիկը, աղջնակս` Ամելին: Շնորհակալ եմ այն բազմաթիվ բարեմաղթանքների ու շնորհավորանքների համար համար, որ հղել եք ինձ ու ընտանիքիս: Աստված ձեզ թող վերադարձնի դրա կրկնապատիկը»,- գրել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր էջում ու նաև շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին`ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և ջերմության համար:
Արփինե Հովհաննիսյանը նաև մեկնաբանել է հրապարակած լուսանկարը.
« Նարեկս դիմավորում է Ամելիին»: