Շոումեն, պրոդյուսեր Արամ Մելիքյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հղի կնոջ հետ սիրառատ տեսանյութ, որում Արամը համբուրում է սիրելիի փորիկն ու երգում:
Տեսանյութը`հետևյալ հղումով
Նշենք, որ վերջերս Արամ Մելիքյանը կնոջ հետ ստանձնել էր պսակադրվող զույգի քավորի և քավորկնոջ պարտականությունը: Երեկոյին բնականաբար եղել էին նաև նրանց դուստրերը`Էլիզն ու Ստելլան, ովքեր բավականին լավ ժամանակ են անցկացրել: Էլիզի հետ եղել էր նաև նրա սիրելին:
Նշենք, որ այս ընտանիքի բոլոր անդամները բլոգերներ են:
Էլիզան շատ ակտիվ է ինստագրամում ու շատ հաճախ շփվում է հետևորդների հետ:
Հերթական հարցուպատասխանի ժամանակ հետևորդները ճշտել էին, թե երբ է պատրաստվում նշանադրվել Արամի դուստրը:
Վերջինս հումորային պատասխան էր տվել`կոչ անելով հետևորդներին, որ հարցը տան իր սիրելիին: