Երեկ երգչուհի Սյուզան Մարգարյանի ծննդյան օրն էր: Այս առիթով երգչուհու դուստրը` Սիրուշոն, հրապարակել է իր մայրիկի լուսանկարն ու ջերմ խոսքեր գրել նրա մասին.
«Աննկարագրելի մարդ, կին ու մամա, լավագույնը…»:
Սյուզան Մարգարյանը ծնունդով Երևանից է։ Նա սովորել է Ջազային էստրադային քոլեջում, ինչպես նաև Թատերական ինստիտուտում։
Սյուզան Մարգարյանն ընտանիք է կազմել բավականին վաղ տարիքում՝ ամուսնանալով տաղանդաշատ արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։
Նրանք մեկ դուստր են ունեցել համատեղ կյանքում։ Լինելով հայտնի հանրային անձինք՝ ամուսինները միշտ էլ որոշակի գաղտնիություն են պահել նեղ անձնական հարցերում։