Վերջերս ամուսնության մասին հայտարարած դերասան Տարոն Իսպիրյանը`Պոնչը, ինստագրամյան իր էջում հաճախ հարցուպատասխան է կազմակերպում, որի ժամանակ դերասանին տարբեր հարցեր են ուղղում հետևորդները:
Շատ անգամ դերասանին դիմում են խորհրդի կարգով: Հերթական անգամ դերասանը պատրաստակամություն է հայտնել կիսվել իր խորհուրդներով, իսկ հետևորդներից մեկը հարց է հղել. «Ինչ անել, երբ ընկերուհիդ քեզ դավաճանելա»:
«Քեզ չի դավաճանել, իրանա դավաճանել, հանգիստ ապրի»,-խորիմաստ պատասխան է տվել դերասանը:
Վերջերս էլ հետևորդներից մեկը դերասանին հարցրել է`արդյոք ցանկանում է պապա դառնալ, ինչին դերասանը զարմանքով և հեգնանքով է պատասխանել`«Չէ, ուզում եմ քեռու կնիկ դառնամ»:
Նշենք, որ մի քանի տարի է, ինչ քննարկվում է դերասան-հումորիստներ Թամարա Պետրոսյանի և Պոնչի սիրավեպը։ Այս ողջ ընթացքում նրանք ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել են տարածվող լուրերը, սակայան մանավանդ վերջին շրջանում առավել հաճախ են հանդես գալիս համատեղ հրապարակումներով։ Պոնչն ու Տոման նաև միասին հանգստի էին մեկնել, որի կադրերով էլ Պոնչը կիսվել էր սոցիալական ցանցի իր էջերում։
Օրեր առաջ էլ Տոման «Առավոտ լուսո. weekend» նախագծի շրջանակում ակնարկել էր, որ իր կյանքում իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել՝ կապված անձնականի հետ։ Դերասանուհին նաև հումորով հավելել էր, որ չնայած հասուն տարիքին՝ այդ փոփոխությունները նոր են տեղի ունենում։
Օրերս կայացավ Տոմայի նոր մոնոներկայացման առաջնախաղը, որտեղ դերասանուհին խոսում էր սիրելիի հետ ծանոթության ու ամուսնական կյանքի մասին:Ներկայացումից պարզ էր դառնում, որ Տոման և Պոնչն ամուսնացել են: Զույգն օրինականացրել է հարաբերությունները նախորդ տարի:
Նշենք, որ իր վերջին հարցացրույցներից մեկի ժամանակ Տոման, խոսելով իր և Պոնչի հարաբերnւթյունների մասին, նշել էր.
«Երբեք փակագծերը անձնականի հետ կապված չեմ բացել, շատ պարզ պատճառով։ Եթե պետք լինի մարդը կասի, եթե պետք չի, ուրեմն պետք չի, որ ասի։ Ես նույնպես այդ կատեգորիային եմ պատկանում, որ եթե պետք լինի կբարձրաձայնեմ, եթե չեմ բարձրաձայնում, ուրեմն պետք չի։ Իսկ թե Պոնչը ինչ գրառումներ է անում, լավ է անում, մեկ-մեկ ես էլ եմ գրում։ Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում իմ և Պոնչի սիրավեպը»։