Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման «Սէր»շարքում հյուրընկալվել էր Կարեն Ասլանյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Ամալյայի հարցին՝ ընտրությունը մտքով, թե՞ սրտով էր, երգիչը պատասխանեց.
«Ինձ համար շատ կարևոր է իմ ընտրած մարդու բարոյականությունը, ապրածը, անցած ճանապարհը, դաստիրակությունը, հայ կնոջ տեսակը. այստեղ երկուսն էլ կար` թե՛ մտքով ,թե՛ սրտով, որովհետև ես շատ խանդոտ տղամարդ եմ։ Աննան փակ, խաղաղ, հանգիստ մարդ է և ինձ բալանսի է բերում։ Կար մի շրջան, որ բարդ էր, հիմա`փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է։ Թե ինչի էինք որոշել գաղտնի պահել, որովհետև երջանկությունը լռություն է սիրում:
Ես շատ եմ փոխվել։ Ես լիքը պրինցիպներ թողել եմ մի կողմ։ Ինքը կրակի վրա բենզին չի լցնում, ինքը կարող է հանդարտեցնի։ Երբ սկսեցի կարդալ Աստվածաշունչ՝ իմ կյանքը փոխվեց, ուղղակի Աստվածաշունչ՝հայ առաքելական եկեղեցու։ Իմ մատներին գոյացություններ՝գորտուկներ կային, որտեղ գնացել էի, հեռացրել էին նորից գոյացել էր, ոչինչ չէր օգնում։Աղոթքով երրորդ օրը քնից արթնացա, չկար։ Միշտ փողոցի մարդ եմ եղել և սիրել եմ այդ կյանքը, հիմա էլ, բայց հիմա գիտակցում եմ`ինչ անել, ինչ չանել։ Ես կորցրել էի իմ կյանքը, մտածում էի փառքն իմն է։Չարություններ էի անում՝ խաղատներ բան ,մի խոսքով այդ կյանքի մեջ էլ եմ եղել մի շրջան ու հասկանում էի ՝կամքս թուլացել է։ Գիտակցում էի, որ սխալ է, բայց ինձ դուր էր գալիս։ Հետաքրքիր է, գունավոր է, սիրուն է, այդ էմոցիաները ,այդ ադրենալինը, որը ոչ մի տեղ չկար։ Ես հավաքվեցի և ասեցի` վերջ»։
Խոսք եղավ երգչի նախկին հարաբերություններից.
«Մեկ անգամ է եղել, որ հայտարարել եմ ընկերուհի ունեմ։ Դա եղել է այն ժամանակ,երբ 20 տարեկան էի։ Ես հասկացա, որ անձնականդ պետք է փակ մնա»։