Ձեր գովազդն այստեղ

Երգչուհի Աննա Խաչատրյանն ու երաժիշտ Արման Փահլևանյանն ամուսնացել են. բացառիկ

  • Jan 28, 2025

Երգչուհի Աննա Խաչատրյանը և երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր Արման Փահլեւանյանը վերջերս կիսվեցին ուրախալի լուրով: Երկրպագուներին հայտնի դարձավ, որ իրենց սիրելի երգչուհու սիրտն այլևս զբաղված է:

Լուրն, իսկապես, ուրախացրեց Աննայի կարգավիճակի փոփոխությունն, ինչին հաջորդեցին ջերմ խոսքերն ու շնորհավորանքները:

Զույգը, պարզվում է, արդեն ամուսնացել  է: Տևական ժամանակ է`Արման-Աննա զույգը մի տանիք է կիսում: Հետաքրքիրն այն է, որ  միայն տվյալ որոշումը կայացնելուց հետո են նրանք գերադասել հանրությանը հայտնի դարձնել իրենց միության մասին:

StarNews-ը ներկայացնում է զույգի մի քանի հրապարակում և իհարկե շնորհավորում Արմանին և Աննային`մաղթելով երջանկություն:

Մեկնաբանություն

Որոնում