Ձեր գովազդն այստեղ

Արուս Տիգրանյանի ամոթանքից հետո ինչ հրապարակում է արել Տիրուկ Հակոբյանը.բացառիկ

  • Dec 19, 2024

Օրեր առաջ համացանցում ակտիվորեն քննարկվում էր լրագրող Արուս Տիգրանյանի քննադատական խոսքն`ուղղված Տիրուհի Հակոբյանին: Բանն այն է, որ Ամալյա Հովհաննիսյանի Look&Face հաղորդմանը հյուրընկալվել էր դերասանուհին, ով հաղորդման ընթացքում խոսել էր հետծննդաբերական սթրես ասվածի մասին։

Դերասանուհին իր խոսքում նշել էր, որ ինքը չի բախվել նման խնդրի և չի էլ պատկերացնում`ինչպես կարելի է դառնալ ծնող, ունենալ նման զգացողություններ ու սթրես ապրել:

«Հետծննդաբերական սթրես ասվածը, իմ մոտ դա չի եղել ու ես չեմ հասկանում, ոնց կարելիա, երբ ծնող ես դառնում էդ սթրեսը լինի։ Երբ ես ծանոթա Դանիելլայի հետ, ասեցի`մամա ջան, սենց հրաշքներ կա՞ն, ու դու դեռ մեկին ես ճանաչում, ես ուզում եմ մյուսին էլ ճանաչեմ,ու ես հասկացա, որ չէ ես ուզում եմ, գոնե 3 երեխա ուզում եմ ունենալ»,- հավելել էր Տիրուհի Հակոբյանը:

Գաղտնիք չէ, որ «հետծննդաբերական սթրեսին» տարիներ առաջ բախվել էր Արուս Տիգրանյանն, ով չէր թաքցնում ու ժամանակ առ ժամանակ պատմում էր դժվար ծննդաբերության, բարդությունների ու էմոցիաների մասին, որոնք ունենում էր:

Լրագրողն իր ինստագրամյան էջում անդրադարձել էր Տիրուկ Հակոբյանի հարցազրույցին ու հետծննդաբերական սթրեսի մասին դերասանուհու մեկնաբանությանը:

Արուսը բավականին կոպիտ էր խոսել`չհասկանալով, թե ինչպես կարել է տվյալ թեմայի շուրջ ընդհանրացրած խոսել, երբ շատ ու շատ աղջիկներ խոստովանում են, որ իրենք էլ երեխայի ծնունդից հետո բախվել են մի շարք խնդիրների:

«Չի կարելի միլիոնավոր մարդկանց ապրած դժվարությունը հանրային ձևով արժեզրկել: Ամոթ ա, վատ ա»,- իր խոսքում նշել էր Արուսը:

StarNews-ը փորձեց կապ հաստատել Տիրուկի հետ, ով գերադասեղ չպատասխանել իրեն ուղղված քննադատության վերաբերյալ որևէ հարցի, փոխարենն իր ինստագրամյան էջում հրապարակեղ սթորի, որտեղ ավտոմեքենայի մեջ վայելում էր երաժշտությունը:

Մեկնաբանություն

Որոնում