Իրավապահները բերման են ենթարկել հայտնի դերասան Արտավազդ Հովհաննիսյանին, գրում է «ԱրմԼուր»-ը։ Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն՝ պարեկային ծառայությունը կանգնեցրել է նրա ավտոմեքենան ու ստուգման արդյունքում պարզել, որ նա մեքենան վարել է ռուսական կեղծ համարանիշերով։ Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Կոտայքի մարզում պարեկները կանգնեցրել են «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդին՝ Հայաստանում հայտնի դերասաններից մեկին, բերման են ենթարկել ոստիկանություն։ |
Բերման է ենթարկվել դերասան Արտավազդ Հովհաննիսյանը
