LIFEROOM հաղորդաշարի հյուրն էր Մարիամ Ալեքսանյանը։
StarNews-ը հետևեց զրույցին:
Խոսք եղավ նաև Մարիամ Ալեքսանյանի կյանքում եղած սերերից և այս պահի հոգեվիճակից:
«Սիրո հարցում ես հիմա փակել եմ այդ պատնեշը։ Այս պահին ես երևի թե պատրաստ չեմ, չեմ ուզում։ Հիմա չեմ սիրում, եղել է, որ շատ-շատ եմ սիրում, բայց այդ սերը վերջացավ, երբ 9 ամիս անց ուղղակի զանգ ստացա և ասեցի` վերջ, այստեղ վերջակետ, այստեղ վերջացավ այդ սերը։ Այնքան է մեջդ խմորվում այդ սերն ու ցավը, որ հասկանում ես` ուղղակի վերջ։ Ոչ մի բան չեմ զգացել այդ պահին, ուղղակի նայել եմ զանգին, ասել` վերջացավ։Իմ ներսում այդ պահին վերջացավ։ Ես 9 ամիս սպասել եմ, տառապել եմ, մղկտացել եմ և ստանալով 9 ամիս անց զանգ` հասկացա ,որ վերջացավ և չեմ սիրում էլ։ Պատմությունը Գոռի մասին չէ ,իմ ու Գոռի թեման վաղուց անցյալում է, փակվել և գնացել: Սա այլ թեմա էր, որի մասին ես չեմ ուզում խոսել։ Ուզում եմ ասել, որ սիրո հարցում հիմա շատ կոշտ եմ, չեմ ուզում։ Հիմա ես շնչում եմ, հիմա ես ապրում եմ, հիմա ես երջանիկ եմ և առանց չափազանցնելու։ Հավատում եմ, որ հանդիպելու եմ կյանքիս մեծագույն սիրուն, որին սրտիս խորքում փնտրում եմ։ Շատ քիչ է ամուսնության վկայականը, երկու մարդու սեր է պետք, իրար լսել է պետք։ Ես փնտրում եմ իհարկե այդ հարազատ հոգուն, որ ինձ կլսի և կողքիս կլինի։
Այն հարցին, թե Գոռի հետ հիմա ինչպիսի հարաբերություններ ունի Մարիամը, դերասանուհին նշեց.
«Այնպիսի հարաբերություններ ունենք մենք, որ մի քանի օր առաջ զանգել եմ իրեն, ասել եմ`Գոռ աչքդ լույս, երեխա ես ունեցել։ Մայրս է զանգել, տատիկս է զանգել, այսինքն մեր միջև առանց ձևականությունների հարաբերություններ են։ Ես անկեղծ սրտով շատ ուրախացել եմ այդ լուրից։ Մի քանի րոպե խոսեցինք։մԻմ սրտի խորքում ինչ ցանկություն կար ասեցի։նԵս ուզում եմ ,որ ինքը երջանիկ լինի, և նա էլ վստահ եմ, որ ուզում է ես երջանիկ լինեմ։ Մեր բաժանումից հետո երկուսիս համար էլ դժվար է եղել։ Երկուսս էլ իրոք շատ դժվար փուլերով ենք անցել, բայց եկավ մի պահ, որ երկուսս էլ բաց էինք թողել։ Պապայիս մահվան շրջանում Գոռն ամիսներ շարունակ ընտանիքիս կողքին է եղել։ Ես երբեք չեմ կարող դա մոռանալ։ Ես իրեն անսահման շնորհակալ եմ: Ամբողջ ընտանիքով իրեն շնորհակալ ենք։ Երբ դու քո ներսում չունես ինչ-որ թաքնված էմոցիա, դու կարողանում ես այդ մարդու հետ նորմալ շփվել »։