Ինստագրամյան հարթակում մեծ ակտիվություն ցուցաբերող դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս անգամ ոչ այնքան ուրախալի լուրով է կիսվել իր հետևորդների հետ:
Դերասանուհու դուստրը`Նարէն, վարակված է «Ջրծաղիկ» հիվանդությամբ, իսկ ինքը`Հասմիկը, ջերմում է, ջերմությունն էլ ոչ մի կերպ չի կարողանում իջեցնել:
Հասմիկը դիմել է հետևորդներին` խորհուրդներ ստանալու հույսով, ինչպես նաև ցույց է տվել`ինչպես են դստեր հետ պայքարում հետքերի հետ:
Նշենք նաև, որ դերասանուհին վերջերս է վերադարձել հանգստից: