«Խոստովանություն» հաղորդաշարի տաղավարում երգչուհի Նանան էր։
StarNews-ը հետևեց զրույցին։
Խոսելով մասնագիտական ընտրությունից` Նանան նշեց, որ ունի իրավաբանական կրթություն և պատմեց.
«Մի օր եկա մամային աշխատանքից վերցնեմ։ Ես փոքրուց եմ մեքենա վարում։ Ասեցի` «Մամ, գիտես, որոշել եմ երգչուհի դառնամ։ Նայեց վրաս, երես թեքեց ՝«հիմմարի մեկը»։ Շատ վատ ռեակցիա տվեց, չէր ուզում անգամ լսել։ Շատ վիրավորվել էի… Երգչուհի չէ, աստղ եմ դառնալու դու էլ իմ համերգին ինձ ծաղիկներ ես բերելու…»։
Դժվար պահեր կյանքում շատ է ունեցել երգչուհին, սակայն այդ դժվարությունները հաղթահարել է ժպիտով.
«Ժամանակին ես բոլորին ասում էի` «Տենում ե՞ք, ես ձեզ օգնում եմ, հետս բարձրացնում եմ։ Նենց արեք`ես չնկնեմ։ Եթե ես ընկա, դուք էլ եք կորելու»։ Մարդիկ չգիտեն, որ կյանքը ժամանակավոր ա։ Պետք է էնպես ապրենք, որ մեր գերեզմանին ծաղիկ դնող լինի։Երբեք դրա մասին չեմ խոսել, այսօր կյանքիս մեջ առաջին անգամ եմ խոսում։ Իմ նկատմամբ անգամ մինչև մահվան փորձ են արել, չեն ուզել, որ ես ապրեմ։ Ամեն ինչ էլ փորձել են, մենակ զենքով չեն փորձել կրակել։ Ես շատ պինդ եմ ՝իմ կյանքի հարվածների հանդեպ»։