Ձեր գովազդն այստեղ

Իրարանցում առաջացրած հայտարարությունից հետո Անդրեն հրապարակում է արել

  • Jan 30, 2025

Երեկ վաղ առավոտից մի շարք հայտնիներ իրենց ինստագրամյան էջում հրապարակել են սթորիներ`այդպիսով «պատասխան» տալով շվեցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որն  իրարանցում էր առաջացրել համացանցում:

Թեմային նաև անդրադարձել է ամերիկաբնակ երգիչ Անդրեն, ով նշել է հետևյալը.

«Ուրացողը հայ չի»:

Մանրամասները`տեսանյութում

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել էր.

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել:Ո՞նց է 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, ո՞նց է 1950 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել։ Ո՞նց է եղել, պե՞տք է հասկանանք, թե՞ ոչ, այս թեմաների հետ պե՞տք է հարաբերվենք, թե՞ չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ չենք կառավարում, այստեղ են հարցերը, որոնց մասին պետք է խոսել։ Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք։

Մեկնաբանություն

Որոնում