Այսօր շոումեն, պրոդյուսեր Արամ Մելիքյանը` կնոջ և 3 երեխաների հետ, ինչպես նաև ծնողների մի քանի հարազատների հետ քվեարկություն է կազմակերպել և ընտրել`իրենց սպասվող որդու անունը:
Քվեարկության մեծամասնության արդյունքում ընտանիքը սպասվող տղային կանվանակոչի Տիգրան` Արամի փոքր եղբոր անունով:
Նշենք, որ ցանկում կային նաև Վարդան, Արմեն, Ահարոն, Հարութ անունները:
Ավելի վաղ ներկայացրել էինք հուզիչ տեսանյութ, որտեղ Արամ Մելիքյանը` կնոջ և 3 երեխաների հետ, բացահայտում է 4-րդ բալիկի սեռը:
Նշենք, որ ավելի վաղ StarNews-ն առաջինը` իր բացառիկ տեղեկությամբ հայտնել էր, որ զույգը կրկին որդի է ունենալու:
Հավելենք, որ լուրն անչափ ուրախացրել է հատկապես հայրիկին և եղբորը:
Նշենք նաև, որ օրեր առաջ Արամն ինստագրամյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, ինչից պարզ էր դառնում, որ նրա հղի կինը հիվանդանոցում է.
«Երեխան աշխարհի ամենաքաղցր նվերն է, որի համար արժի պայքարել, պայքարել ամեն գնով:Տերն առաջ մի օր մեր բալիկը լույս աշխարհ կգա և կիմանա, թե ինչպես է իր մաման պայքարել իր համար, նույնիսկ մինչև իր ծնվելը»,-գրել էր Արամը:
Նշենք, որ ավելի վաղ նա պատմել էր կնոջ`հղիության անհնար լինելու,բժիշկների արգելքի մասին:
«Սա ամենաֆանտաստիկ համալրումն է, որ կարող էի սպասել կամ չսպասել։ Ես Հայաստանում չէի, երբ վերադարձա, ասացի՝ Լիլ, մենք բալիկի՞ ենք սպասում, դեմքի արտահայտությունը փոխեց, ասաց՝ չէ, ինչի՞։ Այդ ժամանակ ինքը դեռ հստակ չգիտեր։ Անցնում է 5 օր ասում է՝ քեզ փետրվարի 23-ի համար նվեր ունեմ։ Բերեցին, բացեցին, ճիշտն ասած՝ չեմ կարող բացատրել այդ զգացողությունները։ Անրիի ծնունդը եղել է հրաշք, ամեն ինչ ու խնդիրներն էլ այդտեղից են սկսվել։
Անրիի ծնունդը եղել է կեսարյան, մեծ դժվարությամբ է եղել։ Պարզվում է, որ մեծ խնդիրներ են սկսվում, վիրահատություն, միջամտություններ։ Այդ ընթացքում Լիլիթի մոտ են խնդիրներ առաջանում և ասում են՝ մոտակա մի որոշ ժամանակ չի կարելի հղիանալ։ 2015 թվականին իմացանք, որ բալիկ ենք սպասում , բայց, ցավոք, դրանից 5 ու կես ամիս անց,համարյա 6 ամսական էր, շատ ծանր էր, երբ որ Լիլոյի բժիշկը զանգում ասում է մի հատ շուտ արի Արամ, ես ձայնից հասկացա, որ մի բան այն չի։ Գնացի տեսա Լիլոն լացումա, ահավոր սարսափեցի այդ պրոցեսից ու բժշկուհին էլ էր լացում, ասաց՝ հնարավոր չի պտուղը պահել, պետք է շտապ հեռացնել, շատ վտանգավոր է։ 3 ամիս անց նորից Լիլոն հղիացավ ու վիժում եղավ»։