Վերջերս հայտնել ենք, որ լույս աշխարհ է եկել պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանի եւ նրա սիրելիի՝ հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանի առաջնեկը:Մաշն ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Էլիզաբեթ:
Արդեն երեկ փոքրիկ Էլիզաբեթը դարձավ 40 օրական: Այս առիթով մայրիկը ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որտեղ երևում է, որ ընտանիքն այցելել է եկեղեցի, իսկ փոքրիկը ստացել է օրհնություն:
Ներկայացնում ենք մի քանի կադրեր: