Ձեր գովազդն այստեղ

Փնթի ու տհաճ խոսակցություններ չլինեն. նոր սկանդալներ` մրցանակաբաշխության շուրջ

  • Jan 08, 2025

«Օձի լեզու» հաղորդման հերթական եթերի սկանդալային թեմային հետևեց StarNews-ն ու առանձնացրեց հետաքրքիր մասեր։

Ծրագրի քննարկման թեման, թերևս, վերջերս տեղի ունեցած երգի մրցանակաբաշխությունն էր, որը տեղի էր ունեցել Լոս Անջելեսում։

Արտիստներից շատերը հաղորդմանը հյուրընկալվել և շնորհակալություն էին հայտնել կազմակերպիչներին՝ իրենց աշխատանքին տրված գնահատականի համար։

Բնականաբար, Արայից և Մհերից ակնկալել բացահայտ օբեկտիվություն, միամտություն կլիներ, որովհետև Արա Ղազարյանը կազմակերպիչներից և թիմի ղեկավարներից մեկն է, իսկ Մհեր Բաղդասարյանը իր փոքրիկ գործն էր արել՝ լինելով հաղորդավար։

Ամենաքննարկվող թեման դարձավ հայկական լրատվամիջոցներում՝ ինչու՞ չկային բոլոր արտիստները։

Մհեր Բաղդասարյանն արտահայտեց իր կարծիքը.

«Իրենց էմոցիոնալ և հիստերիա բարձրացնող  ջղաձգությունները և տարբեր դրսևորումները ես հասկանում եմ։ Եղան մարդիկ, ովքեր ինձանից նեղացան, բայց ես ընդհանրապես կապ չունեի կազմակերպչական հարցերի հետ։Կարծում եմ մի բան պիտի հասկանանք, որ մենք ամեն տարի  և ամենուր չենք կարող լինել։ Մենք գիտակցված պետք է ոլորտում ապրենք, որպեսզի նման փնթի և նման տհաճ խոսակցություններ պարզապես չլինեն»։

Արա Ղազարյանը համաձայնեց Մհերի հետ և ասաց.

«Այսօր աշխարհը փոխվել և փոքրացել է։ Մարդիկ համարյա թե չեն նայում հեռուստացույց և տեղեկանում են նոր տեսահոլովակների մասին յութուբով։ Անգամ այսօր շատ արտիստներ տեսահոլովակներ չեն արտադրում, իրենց երգն ամենատարբեր ձևաչափերով ներկայացնում են և քնում են, արթնանում ու հանրածանոթ դառնում։ Բնականաբար մեր ձևաչափն էլ պետք է փոփոխության ենթարկվեր։ Հիմալ թե ով է նեղացել, ով է լենացել, ով է  իր թագավորական բարձունքում նստած սպասել` դա իրենց գործն է։ Մենք ի վիճակի չենք բավարարել բոլոր երգիչների պահանջները։Արվեստը սուբյեկտիվ է»։

Մեկնաբանություն

Որոնում