Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը այսօր համարվում են հայկական շոուբիզնեսի ամենաքննարկվող աստղային զույգերից մեկը։
Նրանց շատ հրապարակումներ հումորային են, որտեղ զույգը ցույց է տալիս իրենց ջերմ ու ընկերական հարաբերությունները:
Դժվար է ասել, թե նրանցից ով է առավել ակտիվ իր գործում, և´ Սոնան, և´ Գրիգը զբաղվում են իրենց աշխատանքով, իսկ աշխատանքի վերաբերյալ նորություններով նաև շտապում կիսվել իրենց հետևորդների հետ:
Այս անգամ Սոնան ուրախությամբ հայտնել է իր վերջին սպասված նորության մասին. պարուհին նոր ստուդիա է բացել, որի մասին կիսվել է իր հետևորդների հետ.
«Կարող եք շնորհավորել»,- կից գրել է պարուհին: