Մի քանի տարի է, ինչ քննարկվում է դերասան-հումորիստներ Թամարա Պետրոսյանի և Տարոն Իսպիրյանի՝ Պոնչի սիրավեպը։ Երկար ժամանակ նրանք ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել էին տարածվող լուրերը, սակայն որոշ ժամանակ առաջ եղավ խոստովանությունն այն մասին, որ ամուսնացել են:
Այդ օրից ի վեր նրանց հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծացավ: Հետևորդները սպասում են զույգի հրապարակումներին:
Բացի զույգի միասին լինելուց`նաև քննարկվում է վերջին շրջանում Պոնչի քաշի կորուստը, արտաքին փոփոխությունը: Երեկ ևս զույգը միասին բեմում է եղել, որտեղ Պոնչն հերթական անգամ ապշեցրել է հանդիսատեսին իր արտաքնի փոփոխությամբ:
Նրանք նաև պարել են բեմում, որից մի քանի կադրեր հայտնվել էին համացանցում:
Նշենք, որ դերասանը կորցրել է ավելի քան 60 կիլոգրամ: