«Yelaket»-ի #commentstory հաղորդաշարի հերթական հյուրն էր դերասան Արմուշը:
StarNews-ը հետևեց զրույցին։
Նշենք,որ #commentstory-ն էլեկտրոնյային հաղորդում է, որի շրջանակներում հյուրերին տրամադրվում է տարբեր սոցհարթակներից ընտրված մեկնաբանություններ և՛ լավ, և՛ վատ. հյուրը, կարդալով մեկնաբանություները, պատասխանում է դրանց:
Խոսելով աշխատանքային գործունեությունից` Արմուշը փաստեց երկարատև դադարի մասին.
«Աշխատանքային գործունեություն 8 տարի չեմ ծավալել։ Էն ինչ լինումա` տեղինա լինում։ Վերադարձել եմ մտքերով և եռանդով։ Լավն էլ սա էր, որ պաուզա լինի, վերալիցքավորվես»։
Անցնելով հաղորդման ամենակարևոր մասին՝առաջին մեկնաբանությունը.
«Էս հաղորդումից հետո Արմուշը աչքիցս ընկավ։ Իրա մասին մեծ կարծիք ունի, համեստությունը լավ բանա։ Ասելիք ունեիր, կանգնեիր դեմը, ասեիր, կնգա նման բամբասում ես»։
Արմուշը պատասխանեց.
«Նորմալա, ոչինչ, քոմենթներում կլինեն տենց բաներ»։
Հնչեց մյուս մեկնաբանությունը.
«Ա դե ռադ եղի, նյարդայնացա, չես՞ կարում պարզ ասես` ինչի ես գնացել ԱՄՆ: Համ էնա ասում, համ էն, մարդ զզվումա սենց սուտի դեմքերից»։
«Պարզ ասել եմ միշտ, առաջինը դե պապաս ա եղել պատճառը, վատառողջ էր, որից հետո արդեն երեխաներիս ապագան էր։ Գնացել եմ երեխաներիս ուսման հետևից, որ հետո դառնան լավ մասնագետ վերադառնան և ծառայեն ի բարօրություն հայրենիքի»։
Մեկնաբանություն կար նաև Արմուշի`Հայաստանում առկա թմրամոլության ցուցանիշը քննարկելու մասին:
«Վայ Ձեր տունը շինվի, նենց եք խոսում թմրամոլությունից, ոնց որ ամեն «պադյեզդում» մի հատ «նարկաման» եք տեսել։Չկա տենց բան, ընկեր Արմուշ»:
«Կա Հայաստանում, շատ-շատ։ Վերականգնողական կենտրոն պետք է ստեղծվի։ Ես տասը մատի պես տեսնում եմ, նայում եմ, որովհետև էնտեղ ես վերականգնողական կենտրոնում աշխատել եմ։ Ահավոր վիճակումա ու բերելու ա չբերության՝ ծնելիությունը քչանալու ա, իսկ էդ ազգի կործանման կետերից մեկնա»,- նշեց Արմուշը: