Օրերս «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի Մարիամ Դավթյանն էր։
StarNews-ը հետևելով զրույցին առանձնացրեց հետաքրքիր հատվածները:
Մարիամ Դավթյանը խոսեց իր բնավորության և որոշումներ կայացնելու մասին.
«Իմ կյանքում ես արել եմ կտրուկ որոշումներ։ Երբ երիտասարդ եմ եղել, քիչ եմ մտածել քայլ անելուց առաջ, հետևանքների մասին չեմ մտածել։ Ամուսնությունս եղել է վաղ տարիքում, հետո ուրիշ երկիր եմ տեղափոխվել։ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ուղղակի ասում եմ, որ որոշումներ կայացնելը կտրուկ է եղել։ Իմ բնավորության գիծն է, ես սիրում եմ փոփոխություններ, ձանձրանում եմ, երբ մի տեղում եմ դոփում, ոչ մի բան չի փոխվում իմ և ստեղծագործական կյանքում»։
Դերասանուհին խոսեց ամուսնությունից .
«Առաջին սերն էր, Ռոմեո-Ջուլիետի կերպարներով։ Դեմ էին բնականաբար այդ տարիքում, որ մենք ամուսնանայինք և տարբեր ոլորտներից, խավերից մարդիկ պետք է կազմեին ընտանիք։ Մաման, պապան շատ խիստ չեն եղել,հորեղբայրներս էին խիստ։Մենք նույն շենքի տարբեր հարկերում էինք ապրում։Մի օր ես տանից դուրս եկա, վազեցի ներքև, մաման վազեց հետևիցսծ ասեցի`«եթե դուք ինձ չթողնեք, ես մի բան կանեմ ինձ հետ»: Ես պատկերացնում էի,որ պետք է ընդունվեմ ինստիտուտ սովորեմ։ Մինչ ամուսնությունը մտածում էի, որ կմեկնեմ Մոսկվա կամ Սանկտ-Պիտերբուրգ, այնտեղ կավարտեմ ուսումս։ Այդպիսի երազանքներ ունեի, նույնիսկ մեկ տարի առաջ պապայիս հետ դրանից մեկ տարի առաջ շրջում էինք Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում հետաքրքրվում էինք ինչ քննություններ են պետք հանձնել։ Պատկերացումն ես, բոլորովին այլ էին` մինչև այն պահը, երբ հանդիպեցի ամուսնուն։ Հիասթափությունն է եղել. դա բնական է, որովհետև այդ տարիքում ընտանիքի մասին պատկերացումը և մենք կարելի է ասել երեխա էինք և չէր կարող լինել մեր պատկերացրածով, որովհետև ավելի շատ բնազդներն էին խոսում։ Մենք ծնողների հետ էինք ապրում և ծնողներն էին ավելի շատ թելադրում` ինչ պետք է անենք և ինչպես ապրենք։ Ինձ դա բնականաբար դուր չէր գալիս։ Մենք մոտ երկու, երեք տարի միասին ապրել ենք։ Բաժանումն էլ է շատ ծանր եղել, որովհետև որոշում կայացնելը հեշտ բան չի։ Շատ էի հիասթափվել, հանկարծ հասկացա, որ կարող է տանը մնամ և ո´չ ինստիտուտ ընդունվեմ, ո´չ աշխատեմ և էլի երեխա ունենամ։ Հասկացա, որ ես ուրիշ աշխարհում եմ։ Ես իմ ընտանիքում ուրիշ բան էի տեսել»։
Երեխաի հայրն այսօր կապ ունի՞ աղջկա հետ.
«Այո, միշտ էլ կապ է ունեցել։ Իր ծնողների հետ եմ միշտ կապ ունեցել, հայրն այլևս չկա։ Իմ նախկին սկեսուրն ինձ շատ սիրում է, ես էլ իրեն, ու լավ հարաբերությունների մեջ ենք։ Այսօր հայրիկն ունի ընտանիք։ Երկու անգամ է ամուսնացել և երեք երեխա ունի։ Հիմա Հայաստանում չի ապրում, հնարավորություն չկա շատ տեսնվելու, բայց աղջկաս հետ կապ ունեն և լավ հարաբերությունների մեջ են»։