Կոկտեյլ էր ուզում, բացատրեցի, որ ժամանակը չի.Սոնա Ռուբենյանը փոքրիկի հետ սրճարան է գնացել

  • Oct 20, 2023

Այն, որ երգչուհի Սոնա Ռուբենյանն իսկապես սիրված երգչուհի է, անհերքելի է: Սակայն պետք է փաստենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո:

Չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Այնուամենայնիվ`գիտակցելով վերոնշյալը, միևնույն է`Սոնան գերադասում է դեռ չհրապարակել իր փոքրիկի ամբողջական լուսանկարը:
Օրինակ երեկ նա դստեր հետ այցելել է սրճարան, սակայն կրկին  հրապարակելով փոքրիկի լուսանկարը`ցույց չի տվել դեմքը:
«Կոկտեյլ էր ուզում, բացատրեցի, որ չի կարելի»,-այսպիսի հումորային գրառում է կատարել երգչուհին:
Նշենք, որ շուտով փոքրիկ Մարին կդառնա 1 տարեկան և ըստ ամենայնի` Սոնան հենց այդ ժամանակ էլ կներկայացնի փոքրիկին հանրությանը:

Մեկնաբանություն

Որոնում