Դերասանուհի Տիրուկ Հակոբյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Դերասանուհին պարբերաբար հրապարակումներ է անում`ներկայացնելով իր առօրյան:
Մեր աչքից չի վրիպել, որ վերջին շրջանում դերասանուհու կազմվածքում կա փոփոխություն: Նա կարծես թե կլորիկ փորիկ ունի: Այս առիթով փորձեցինք կապ հաստատել և հղիության վարկածը ճշտել հենց դերասանուհուց, սակայն նա չպատասխանեց մեր հարցին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիրուկ Հակոբյանի կյանքում տոն էր: Նրա դուստրը`Դանիելլան, դարձավ 2 տարեկան: Դերասանուհին հրապարակել էր դստեր շքեղ երեկոյից կադրեր, ինչպես նաև ներկայացրել տորթի արարողությունը:
Պետք է փաստենք, որ դերասանուհի Տիրուկ Հակոբյանը կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել հանրության կողմից:
Դերասանուհու ամուսնության կադրերը տարածվել էին համացանցով մեկ, իսկ ամեն բան ավելի հետաքրքրացավ, երբ լույս աշպարհ եկավ դերասանուհու առաջնեկը`Դանիելլան: