Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը տարիներ շարունակ հեռուստաէկրաններին է։ Դե իսկ ամուսնությունից հետո նրա անձնական կյանքը հանրային դարձավ և առավել հետաքրքրեց իր հետևորդներին:
Հրաչը հաճախ է կնոջ և դստեր մասնակցությամբ հրապարակումներ անում`ինչը, վստահաբար, ավելի է հետաքրքրում մարդկանց:
Նրանց համատեղ ընտանեկան օրերը, լուսանկարներն ու ջերմ հոլովակները չեն դադարում քննարկվել հանրության կողմից։
Եվ’ հրաչը, և’ Անաշեն իրենց ինստագրամյան հոլովակներում շատ անկեղծ են, բաց ու հումորով։ Նրանք այսօր պատմել են, որ իրենց դստեր մանկապարտեզում միջոցառում է և իրենք պետք է ներկա լինեն։
Հոլովակում Անաշեն հուզվում է, դե իսկ Հաղորդավարը իր հումորային մեջբերումներով փորձում է բարձրացնել կնոջ տրամադրությունը։