Դերասան Վահագն Գալստյանը երեկ երրորդ անգամ հայր է դարձել: Դերասանն ու իր երկրորդ կինը`Քրիստինան որդի են ունեցել:
«Տղես մեր հրեշտակը ծնվեց»,- հայտնել է դերասանի կինը:
StarNews-ը շնորհավորում է զույգին:
Հավելենք, որ դերասանի կինը նախկինում ևս ամուսնացած է եղել, և ունի դուստր:
Նշենք, որ դերասանի նախկին կինը`դերասանուհի Շուշան Ղազարյանն, ամիսներ առաջ զերծ մնաց խոսել իր անձնական կյանքի մասին: Նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ամուսնալուծությունն ու հրաժարվեց խոսել իր ու դերասան ամուսնու` Վահագն Գալստյանի հարաբերությունների մասին:
«Ես չեմ պատասխանի ձեր հարցին, քանի որ իմ անձնականը մնում է անձնական: Ես ու Վահագը թշնամանք չունենք միմյանց հանդեպ»:
Հավելենք, որ համատեղ ամուսնական կյանքում նրանք 2 երեխա են ունեցել: