StarNews-ը առաջինն էր հայտնել, որ դերասան Վահե Զիրոյանի սիրտը զբաղված է։ նրա սիրելին Քրիստինան է, ում հետ Զիրոյանը հաճախ չէ, որ հրապարակումներ է անում, սակայն բացառություններ երբեմն լինում են, դրանցից պարզ է դառնում՝ նրանք որքան ջերմ և ներդաշնակ զույգ են։
Զիրոյանը և Քրիստինան իրենց հարաբերությունների մասին մեկնաբանություններ չեն անում, սակայն դերասանի սիրելին մեկ անգամ չէ, որ ակնարկել է իրենց նշանվելու մասին։ Քրիստինան առիթը բաց չի թողնում ինստագրամյան սթորիների մեջ ցույց տալ իր նշանադրության մատանին։
Սակայն այս ամենն ունի իր տրամաբանական շարունակությունը։ Զույգը կարծես թե պատրաստվում է իր հարսանիքին։
Զիրոյանի սիրելին այսօր հերթական լուսանկարն է հրապարակել, որտեղ իր խաղալիքն է՝ հարսի քողով:
Այս լուսանկարից պարզ է, որ զույգի հարսանիքը սարերի հետևում չէ, իսկ StarNews-ը խոստանում է զույգի հարսանիքի կադրերը առաջիը ներկայացնել ձեզ։