Հայկական շոուբիզնեսի ամենաքննարկված հայտնիներից մեկը՝ Իրինա Այվազյանը, շարունակում է պահպանել սոցիալական հարթակներում ակտիվությունը՝ ցույց տալով առօրյայի մանրամասները, հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր։
Դերասանուհու էջում հաճախ կարելի է տեսնել նաև ընկերների հետ անցկացրած ժամանցից մի քանի դրվագներ, անկեղծ գրառումներ։
Այս անգամ էլ Իրինան հոլովակներ էր տարածել՝ հայտնելով, որ օրերս հարսանեկան արարողության է մասնակցել, որին ներկա է եղել նաև դերասան Վարուժ Մարգարյանը։ Ինչպես երևում է` հարսանիքի հյուրերը բավականին լավ ժամանակ են անցկացրել։
Դե իսկ այսօրվա տարածած սթորիում դերասանուհին պարում է Օլգա Այվազյանի` «Ուրիշի գրկում ես դու» երգի ներքո: