EXCLUSIVE. «Ամուսինս հանրային մարդ չէ»… Շպռոտի բացառիկ պատասխանը՝ StarNews.am-ին

  • Sep 20, 2024

Ժամեր առաջ StarNews-ը առաջինն էր հայտնել, որ երգչուհի Անի Թովմասյանը՝ Շպռոտը, ամուսնացել է։ 

Այդ մասին երգչուհին տեղեկացրել էր իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով հոլովակ։

«Արդեն մի քանի ամիս է, ինչ ամուսնացել եմ, կարող եք շնորհավորել ինձ»,-նշել էր Շպռոտը։

StarNews-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝նախ շնորհավորելով նրան, ապա մենք փորձեցինք մի քանի հարց ուղղել, որին Շպռոտը այսպես պատասխանեց.

«Ամուսինս հանրային մարդ չէ, այս պահին ավել ինֆորմացիայով չեմ կիսվի»,- անկեղծացավ Շպռոտն ու հավելեց, որ սեպտեմբերն իր համար իսկական օրհնությունների ամիս էր։ 

Երգչուհին նաև տեսանյութ էր տարածել ու շնորհակալություն հայտնել իրեն սիրող մարդկանց։

Մեկնաբանություն

Որոնում