Մեր ընտանիքը 4 ամսական է… Գևորգի և Քրիստիի սիրառատ հրապարակումը

  • Aug 22, 2024

4 ամիս առաջ հայկական համացանցում ամենաշատ տարածվող և քննարկվող հարսանիքը Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանիքն էր: Երիտասարդ զույգն ամեն բան արել էր`իրենց կարևոր օրն հիշարժան դարձնելու և վայելելու համար:

Այսօր Գևորգը կնոջը շքեղ ծաղիկներ է նվիրել, իսկ Քրիստինան հրապարակել է իր ինստագրամյան էջում:

«Մեր ընտանիքը 4 ամսական է»,- հրապարակմանը կից գրել է Քրիստինան:

Նշենք, որ զույգի հարսանիքի կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ : Այդ օրը չափազանց ակտիվ էին քննարկումները նաև Գևորգի զոքանչի`Քրիստինայի մայրիկի վերաբերյալ: Բոլորը խոսում էին նրա երիտասարդ ու գեղեցիկ տեսքից:

Մեկնաբանություն

Որոնում