Դերասանուհիներ Հասմիկ Խոջյանն ու Էմմա Շաբոյանը մտերիմ ընկերուհիներ են: Նրանց հաճախ կարելի էր տեսնել միասին զբոսնելիս, սրճելիս և ինչու չէ նաև`հանգստի մեկնելիս:
Սակայն երեկ դժվար օր էր նրանց համար: Հասմիկ Խոջյանն օդանավակայանում ճանապարհում էր ընկերուհուն, ով ընտանիքի հետ մեկնում էր Հայաստանից:
«Գնա երազանքներիդ ետևից»,- գրել էր Հասմիկն ու այդպիսով բացահայտել, որ ընտանիքը ընդմիշտ է մեկնում Հայաստանից:
Հրապարակված կադրերն, իսկապես, հուզիչ էին:
Նշենք, որ ընդամենը ամիսներ առաջ դերասանուհիները հայտնել էին, որ երեխաների հետ մեկնել են հանգստի:
Նրանք օդանավակայանից, ինչպես նաև օդանավի ներսից հրապարակումներ են արել`միաժամանակ խոստովանելով, որ այնքան էլ հեշտ չէ երեխաների հետ թռիչքը: